11/22/2019

«Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել». Էրիկ Գրիգորյան

«Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել». Էրիկ Գրիգորյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել:

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, ինչի արդյունքում արձանագրվել է, որ գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացում կա: Նախարարը հիշեցրել է, որ նույն վայրում նման վթար տեղի է ունեցել 2010 թվականին:

Ընկերությունն այդ ժամանակ փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով: «Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,- ընդգծել է Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ նախարարությունն այժմ աշխատում է պատժամիջոցների խստացման և տուգանքների չափի մեծացման ուղղությամբ:

a1plus.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: