11/22/2019

Հոկտեմբերի 27-ից 20 տարի է անցել

Հոկտեմբերի 27-ից 20 տարի է անցել

20 տարի առաջ այս օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական աննախադեպ հարձակման հետևանքով սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։
Այսօր նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։

20 տարի անց ոճրագործն ուզում է ազատության մեջ հայտնվել: Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել: Այն այժմ քննարկման փուլում է: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ըստ էության, օրերս ԱԺ ամբիոնից բացառել էր այդ դիմումի բավարարման հնարավորությունը:

Ուշագրավ հաջորդ իրադարձությունն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումն էր Նաիրի Հունանյանի հետ: «Մարտի 1-ի գործը, որ հիմա նոր-նոր սկսվում է քննվել դատարանում, Նաիրի Հունանյանի փոխանցածի համեմատ ծաղիկներ են»,- հանդիպումից հետո ասել էր պատգամավորը՝ հավելելով. «Ստացա պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից»:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: