11/18/2019

ԵՄ-ն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. դեսպան

ԵՄ-ն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. դեսպան

ԵՄ-ն ոչ միայն շահագրգռված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների իրականացմամբայլև աջակցում է դրանց։ Այս  մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում ԵՄ դեսպանպատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը։

«Եվրոպական միությունը  Հայաստանում  շատ սերտ կոնտակտի մեջ  է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու շահագրգռված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝բարեփոխումների օրակարգի իրականացման  գործում և կայուն ժողովրդավարական զարգացումներին։  Այդ իսկ պատճառով Եվրոպական Միությունը աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը, և  Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ»,- նշեց Անդրեա Վիկտորինը։

ԵՄ  դեսպանը նաև նշեց, որ Եվրոպական Միությունը շատ սերտորեն և ուշադրությամբ հետևում է դատական համակարգի ներքին բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց չի տրամադրում մեկնաբանություն այդ գործերի վերաբերյալ։

Արմենուհի Մխոյան

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: