11/18/2019

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:  

«Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-ասաց Բաղրամյանն ու շեշտեց՝ հունվարի 1-ից գինը չի բարձրանա:

 Նա նշեց, որ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: Նունիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ: «Եվ ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Ոչ միայն ընթացակարգային, այլ նաև օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ փոխվի»,-նշեց Բաղրամյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: