06/06/2020

Դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կեսօրին կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին:

Մեղադրող և տուժող կողմերը առարկել են միջնորդության դեմ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: