11/18/2019

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության դիմաց

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության դիմաց

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներն այսօր նստացույց են իրականացնում նախարարության դիմաց: Ցուցարարները նշում են, որ ակցիան շարունակելու են ողջ գիշեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք այսօր ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

Երեկ էլ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: