06/05/2020

Քարաշենի միջնակարգ դպրոցը՝ Մեծ Սոսի անունով

Քարաշենի միջնակարգ դպրոցը՝ Մեծ Սոսի անունով

2019 թ. Նոյեմբերի 15-ին Քարաշենի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Լերմենտ Սարգսյանի՝ Մեծ Սոսի անունով:

Լերմենտն այն նվիրյալներից է, ովքեր 1965 թ.  Ծիծեռնակաբերդում երդվեցին կռվել հայրենիքի համար:

 Եվ եկավ երդումը կոնկրետ գործով փաստելու ժամանակը. Արցախն էր կանչում… Լերմենտը «Մխիթար սպարապետ» ջոկատի հրամանատարն էր: Ջոկատը սխրալից էջեր գրեց Արցախի  ազատության համար մղվող պայքարում:

Մեծ Սոսն այնտեղ էր, ուր պահն օրհասական էր, այնտեղ էր, ուր հարկավոր էր անհնարինը հնարավոր դարձնել, այնտեղ էր, ուր  մեծ  ռիսկ ու խիզախություն էր պահանջվում…

Իսկ որտեղ  Մեծ Սոսը՝ այնտեղ կռվի ելքը որոշված էր, որտեղ Մեծ Սոսն էր՝ բարձունքը մերն էր,  թշնամու պաշտպանությունը՝ ճեղքված:

Ասել է թե՝   Մեծ Սոսը խիզախության, արիության խորհրդանիշ էր, նա հաղթանակ կռողներից մեկն էր Արցախյան ազատամարտում:

Մեծ Սոսի տղաներն անուրանալի գործ կատարեցին  հատկապես Լաչինի, Կոռնիձորի, Շուռնուխի համար մղվող կռիվների ժամանակ, բարձր պահեցին հայրենյաց տան պաշտպանի անունը:

 Դպրոցի անվանակոչությանը նվիրված արարողության ընթացքում մեկ առ մեկ թերթվեցին Մեծ Սոսի կյանքի էջերը, իսկ ամեն էջում սեր էր ու նվիրում առ հայրենիք:

Ներկաները՝ Քարաշեն գյուղի մարդիկ, դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվները,  Մեծ Սոսի մարտական ընկերները, տարբեր տեղերից եկած հյուրերը հպարտություն են ապրում, որ համերկրացին են Մեծ Սոսի, որ մարտնչել են նրա հետ միասին, որ շփվել-ընկերություն են արել նրա հետ:

Իսկ նրա կինն ու երեխաները, մյուս հարազատները,  հպարտության հետ մեկտեղ, երախտագիտություն են հայտնում տեղական ու տարածքային իշխանություններին, դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, որ չեն մոռացել Մեծ Սոսին, որ անվանակոչությամբ հավերժացնում են նրա հիշատակը:

Մեծ Սոսի կյանքի էջերը «թերթեցին» Քարաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները, որ պարտավորվեցին նաեւ՝ լինել ուսման առաջամարտիկ, ու թե անհրաժեշտ լինի՝ Մեծ Սոսի օրինակով դառնալ հայրենիքի պաշտպան:

 Դպրոցի պատին փակցված հուշատախտակը բացելու պատիվը տրվեց Մեծ Սոսի կնոջը՝  տիկին Նվարդին եւ որդուն՝ Արմենին: Հուշատախտակիի վրա մակագրված է ՝ Լերմենտ Սարգսյան՝ Մեծ Սոս

Սխրանքդ անմահ է,

Անունդ հավերժ է,

Փառք եւ խոնարհում…

Անվանակոչության արարողության ժամանակ ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Գուրգեն Մկրտչյանը, ով մասնավորապես ասաց. «Մեծ Սոսը թեեւ երկրային կյանքում կարճ ապրեց՝ ընդամենը 46 տարի, բայց ունեցավ իմաստավորված կյանք: Այդ մասին կարող են վկայել նրա ընտանիքի անդամները, մարտական ընկերները, համագյուղացիները, ճանաչող բոլոր մարդիկ:

Դպրոցի անվանակոչությունն իր մեջ երկու  կարևոր միտում ունի.  արժեւորում, գնահատում ենք մեր լավագույն զավակներից մեկի  գործն ու հավերժացնում նրա հիշատակը, եւ ապա նրա, ինչպես եւ մյուս ազատամարտիկների օրինակով  ավելի բովանդակալից դարձնում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը»:

Տեղ համայնքի ղեկավար Արթուր Շադունցը նույնպես ուրախություն արտահայտեց առ այն, որ Քարաշենի  դպրոցն անվանակոչվեց Մեծ Սոսի անունով:

Անվանակոչության առթիվ  ներկայացվեց ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի ուղերձը:

Քարաշենի դպրոցի անվանակոչությունը եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներից մեկի հիշատակի հավերժացումը եւս մեկ անգամ վկայեցին, որ ոչինչ եւ ոչ ոք չեն մոռացվում, որ կա հետմահու կյանք…

 Ալվարդ Մեսրոպյան

На изображении может находиться: 6 человек, люди стоят и на улице

На изображении может находиться: 8 человек, обувь и на улице

На изображении может находиться: 8 человек, люди стоят и на улице

На изображении может находиться: 10 человек, люди стоят, свадьба, толпа и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, толпа и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На изображении может находиться: 3 человека, люди танцуют, обувь и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят

На изображении может находиться: 5 человек, люди стоят и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево и на улице

На изображении может находиться: 15 человек, люди стоят, обувь и на улице

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: