06/05/2020

Սատանայի կամրջից մինչեւ Տաթեւի վանք. հիմնանորոգվել է ավտոմայրուղին

Սատանայի կամրջից մինչեւ Տաթեւի վանք. հիմնանորոգվել է ավտոմայրուղին

2019-ին Սյունիքի մարզում, հիրավի, աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել:

Վերանորոգված ճանապարհների թվում է Սատանայի կամրջից մինչեւ Տաթեւ ընկած ավտոմայրուղին:

Դեռեւս 2010-ին պետք է հիմնանորոգվեր այդ մայրուղին, երբ գործարկվեց Տաթեւի ճոպանուղին: Սակայն վերաշինվեց միայն Շինուհայր-Հալիձոր-Սատանայի կամուրջ հատվածը:

Ու միայն 2018 թ. աշնանը հաջողվեց շարունակել կիսատ թողածը:

Սատանայի կամրջից մինչեւ Տաթեւ մոտ 6,2 կմ մայրուղու հիմնանորոգումը, որ ավարտվեց օգոստոսին, իրականացրել է AAB Construction ընկերությունը (ղեկավար՝ Արմեն Բադալյան):

Ըստ տեղամասի պատասխանատու Տիգրան Հովհաննիսյանի՝ «Կատարվել են հողային աշխատանքներ, խճապատում, պատրաստվել են կողային առուներ, հենապատեր՝ փլուզվող հատվածների դիմաց, երկու դիտահարթակ, երկու ավտոկայանատեղի, մայթեր՝ Տաթեւի վանք իջնող հատվածում, վաքեր…»:

Ասֆալտի բարձր որակն անհնար է չնկատել: 

-Տեղադրվել է բիտումի տոգորումով շերտ՝ 6 սմ, այնուհետեւ՝ խոշորահատիկ ասֆալտի շերտ՝ 6 սմ եւ մանրահատիկ ասֆալտի շերտ՝ 4 սմ, - ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Հիմնանորոգված ճանապարհին դեռեւս օգոստոս ամսին տեղադրվել են ազդանշանային սյուներ, բարիերներ, կատարվել գծանշումներ…

Սատանայի կամուրջ-Տաթեւ մայրուղու հիմնանորոգումը կատարվել է «Տարածքային զարգացման հիմնադրամի» ծրագրով (ղեկավար՝ Աշոտ Կիրակոսյան) եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հավաստիացմամբ՝ բարձրորակ ճանապարհի շահագործումը նոր լիցք է հաղորդել դեպի Տաթեւի վանք զբոսաշրջիկների այցելությանը, էականորեն դյուրին է դարձրել ենթաշրջանի գյուղերի հետ հաղորդակցությունը:

Սատանայի կամուրջ-Տաթեւ մայրուղու վերին մասը՝ մոտ 320 մ երկարությամբ, սակայն, դուրս է մնացել ծրագրից՝ սողանքային լինելու պատճառով:

Սողանքային այդ հատվածի համար նոր նախագիծ է մշակվում:

Ամենայն հավանականությամբ՝ մայրուղու այդ հատվածը կշրջանցի սողանքային գոտին:

Ինչեւէ, այլեւս ունենք Սատանայի կամրջից Տաթեւի վանք ձգվող՝ պատշաճորեն հիմնանորոգված ավտոմայրուղի, որը, անշուշտ, գնահատանքի է արժանի:

 

Սամվել Ալեքսանյան

 

На изображении может находиться: растение, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: дорога, на улице и природа

На изображении может находиться: растение, обувь, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: дорога, небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: