07/06/2020

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է գերատեսչության այն նախաձեռնության մասին, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: «Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլեւս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ վեց սեմեստր շարունակ վեց քննություն է հանձնելու, եւ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- այս մասին երեկ՝ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նախագիծն այժմ քննարկվում է:

Միասնական քննությունների գնահատականները դպրոցներում անցկացվող արտաքին գնահատման արդյունքներով փոխարինելու հավանականության մասին ավելի վաղ մեզ հետ զրույցում խոսել էր Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանը

Նա նշել էր, որ առաջարկվող նախագծով հետագայում դիմորդը տարիների ընթացքում ստացված ընթացիկ գնահատականների արդյունքը կարող է օգտագործել՝ միասնական քննություն հանձնելու փոխարեն, սակայն կարող է եւ չօգտագործել, եթե իրեն գնահատականը չբավարարի։ Այդ դեպքում նա միասնական քննություն կհանձնի:

Կարո Նասիբյանի խոսքով՝ նախատեսվում է, որ նախաձեռնությունը հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը երկու տարի անց:

Անի Ավագյան

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: