12/15/2019

Գուրգեն Եղիազարյան. «Երբ խոսում ենք կոռուպցիայից, առաջին կոռուպցիոն ռիսկերը հենց թաղված են մոլիբդենի մեջ…»

Գուրգեն Եղիազարյան. «Երբ խոսում ենք կոռուպցիայից, առաջին կոռուպցիոն ռիսկերը հենց թաղված են մոլիբդենի մեջ…»

… Նիկոլի փայ Սիլվաները, մի Սիլվա չի, մինիմում  4-5 Սիլվա, սպասում են, երբ են գալու ցուցմունք տան, հենց-որ սա իշխանություն չեղավ, նենց բաներ են պատմելու Սիլվաները...

Մեկ օրինակ եմ բերում. հայտնի էր, որ Սերժի ժամանակ, Ժողովուրդ ջան, թալանում էին, չէ՞, մոլիբդենը։ Գրում են մի թիվ, ուրիշ թվով տանում` եվրոպաներում վաճառում են։ Եվ արդեն հայտնի է, որովհետեւ դա ծեծված խնդիր է, որ օֆշորում  տանում են, մոլիբդենը վաճառում են տոննան` 2000 դոլարով. երկրորդ ձեռքի վրա վաճառում են վեց հազար, երրորդ ձեռքի վրա կարող է լինել ութ կամ տասը հազար …

Անցել է մեկ տարի ութ ամիս, ինչ այս իշխանություններն են, մեկ տարի ութ ամսում մի անգամ գոնե հետաքրքրվեիք մոլիբդենով, թե մոլիբդենով միայն քանի դոլար է մեր երկրից գողացվել` արդեն միլիարդի հասնող։ Ինքն էլ է խոսել մոլիբդենի մասին, բայց մոռացել է արդեն։ Կարո՞ղ է, Նիկոլ, այդտեղ հարցեր կան։ Կարո՞ղ է, քեզ ինչ-որ ջերմություն է հաղորդում այդ օֆշորը։ Բա ո՞նց  իմանանք։ Քո փայ Սիլվան ուշադիր նայում է քեզ, մի հատ ականջիդ օղ արա, վաղն այդ մոլիբդենը ցուցմունքի է վերածվելու քո դեմ… Երկրի ընդերքն ավիրում եք, մոլիբդենի 30 տոկոսը լցնում եք պոչամբարի մեջ, մնա, շատ, շատ թալանեք։ Սա քո մեկ տարի ութ ամսվա ընթացքում առանձնահատուկ թափ ստացավ։

Երբ խոսում ենք կոռուպցիայից, առաջին կոռուպցիոն ռիսկերը հենց թաղված են մոլիբդենի մեջ, ինչն ինձնից դուք ավելի լավ գիտեք։ Ոնց որ ձայն չես հանում կամ խելք չունես, ճիշտն ասած, կամ էլ` եթե խելք ունես, ուրեմն օգուտ ունես։ Մի ասա` իմանանք։ Որն է, խելք չունե՞ս, թե՞ օգուտ ունես։

 

Քաղվածք տեսանյութից. հարցազրույց Գուրգեն Եղիազարյանի հետ

27.11.2019 թ.

7or.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: