12/15/2019

Հայաստանում եղանակը կցրտի 3-5 աստիճանով, դեկտեմբերի 3-6-ը տեղումներ չեն լինի

Հայաստանում եղանակը կցրտի 3-5 աստիճանով, դեկտեմբերի 3-6-ը տեղումներ չեն լինի

Հայաստանի տարածքում  դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 
 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: