12/15/2019

Կապանը՝ Հայաստանի 2020 թ. երիտասարդական մայրաքաղաք. շնորհավորում ենք

Կապանը՝ Հայաստանի 2020 թ. երիտասարդական մայրաքաղաք. շնորհավորում ենք

Ամփոփվել են «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

Մրցույթում հաղթող է ճանաչվել Կապան քաղաքը:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Կապանի ընտրյալ համայնքապետ Գեւորգ Փարսյանին, համայնքի ավագանու անդամներին, մարզկենտրոնի բնակիչներին՝ վաստակած հաղթանակի կապակցությամբ:

Տեղի ունեցածը, անշուշտ, սովորական մրցույթ եւ սովորական հաղթանակ չէր:

Դա նախեւառաջ պետական մակարդակով գնահատական էր այն աշխատանքների, որ կատարվել է Կապան քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում:

Դա Կապանի համայնքային իշխանության հանդեպ հիմնավոր հավատի ու վստահության արտահայտություն էր եւ համոզմունք, որ 2020 թվականին լավագույնս կիրականացվեն «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծով նախատեսված միջոցառումները՝ պատշաճորեն արտացոլելով հանրապետության երիտասարդության ձգտումներն ու կարողությունները մեր օրերում:

Դա, ի վերջո, նոր հնարավորություն է՝ Կապանի մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու եւ բազմապատկելու, ինչպես եւ մեր ազգային արժեքներն ու սյունիքյան՝ դարերի խորքից եկող ավանդույթներն ամրապնդելու ճանապարհին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: