12/15/2019

Սյունիքը հրաժեշտ տվեց իր զինվոր զավակին՝ սպասելով մահվան հանգամանքների բացահայտմանը

Սյունիքը հրաժեշտ տվեց իր զինվոր զավակին՝ սպասելով մահվան հանգամանքների բացահայտմանը

2019 թ. նոյեմբերի 29-ին հարյուրավոր հուղարկավորներ էին հավաքվել Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղում:

Հավաքվել էին վերջին հրաժեշտը տալու Հայոց ազգային բանակի լավագույն զինվորիներից մեկին՝ Վահան Մուշեղյանին:

Վահանը բանակ էր զորակոչվել 2019 թ. հունվարին:

Մոտ մեկ տարվա ծառայության ընթացքում իրեն դրսեւորել էր դրականորեն, որեւէ բողոք կամ գանգատ չէր ունեցել:

Ըստ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի՝ նրա ծառայությունից գոհ էին հրամանատարները:

Մահվանից օրեր առաջ էին մայրը, եղբայրը, ընկերները տեսակցության գնացել Վահանին, ով բարձր տրամադրություն ուներ եւ սիրով էր կատարում իր պարտքը հայրենիքի հանդեպ:

Նրա դին՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել էր նոյեմբերի 26-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում:

Հուղարկավորությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Սյունիքի զինկոմիսարիատի, ինչպես եւ զորամասի ներկայացուցիչներ:

Հայոց բանակի զինվորին վերջին հրաժեշտը տալու եւ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին ցավակցելու համար Տանձատափ էր ժամանել նաեւ Սյունիքի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

 

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Ռոբերտ Մուշեղյանին եւ տիկին Անուշին՝ ծանրագույն կորստի՝ սիրելի որդու ողբերգական մահվան կապակցությամբ:

Ցավակցում ենք նաեւ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին, համայնքի եւ հատկապես Տանձատափ գյուղի բնակիչներին՝ Վահան Մուշեղյանի առեղծվածային մահվան կապակցությամբ:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: