12/15/2019

Հունան Պողոսյանը նորմալ է համարում ամիսներ շարունակ ոստիկանապետ չունենալը

Հունան Պողոսյանը նորմալ է համարում ամիսներ շարունակ ոստիկանապետ չունենալը

Քաղաքական հայտարարություն անել–չանելու համար նա չի ազատվել, պաշտոնական լրահոսով՝ պարոն Քոչարյանն ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իր նախկին գործընկերոջ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հրաժարականին՝ այն բանից հետո, երբ հրապարակավ սխալ էր համարել ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելու նախաձեռնությունը։

Հունան Պողոսյանը նորմալ է գնահատում ստեղծված իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը ամիսներ շարունակ ոստիկանապետ չունի։ «Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար կա, որն իր աշխատանքները կատարում է պաշաճ մակարդակով, մնացածն իմ իրավասություններից դուրս է։ Նորմալ եմ գնահատում, երբ նպատակահարմար գտնեն, կնշանակեն»։

Խոսելով վերջերս համացանցում հայտնված տեսանյութից, որտեղ ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառելով ցուցմունք են կորզում քաղաքացուց, Հունան Պողոսյանն ասաց, որ այդ ոստիկաները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն։

«Ես համակարգ եմ ընդունվել 1990 թվականին եւ պաշտոնավարումս համակարգում դադարեցրել եմ 2018 թվականին։ Առաջին օրվանից մինչեւ 2018 թիվը բոլորից լսել եմ, ինքս էլ կոչ եմ արել այդ ձեւով չաշխատել։ Հիմա ովքեր այդ մեթոդներով են աշխատել, բնականաբար, պետք է պատասխանատվություն կրել։ Ոստիկանությունը համապատասխան քայլեր անում է, արդեն կարծես թե բացահայտել է, դիմեք իրենց, կարծում եմ՝ իրենք էլ թաքցնելու ոչինչ չունեն եւ պատասխանը հստակ կտան»,– ասաց Պողոսյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: