01/27/2020

«Ֆլեշ» ընկերության նախագահը առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

«Ֆլեշ» ընկերության նախագահը առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար մեղադրվող  «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարսեղ Բեգլարյանը:

 «Մեկուկես, երկու ամիս առաջ այս գործով հարցաքննություն եղել է և ինձ հարցաքննել են: Այո, Սերգո Կարապետյանի հետ առերեսվել եմ»,- ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե արդյոք նա առերեսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Բարսեղ Բեգլարյանը բացասական պատասխան տվեց:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: