01/28/2020

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը

Թեև դպրոցականների ձմեռային արձակուրդները մի մասին համար դեռ չեն ավարտվել, արդեն ստորագրվել է գարնանային արձակուրդների մասին հրամանը։ Առաջին դասարանցիներն էլի բոլորից շատ կհանգստանան։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրված «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանով սահմանվում են նաև դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը:

Հրամանի համաձայն 13, 14 և 15-րդ կետերի համաձայն, ուսումնական պարապմունքների ընթացքում.

1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ, 

2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ, 
3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: