02/17/2020

Նոր թափ հաղորդել տնտեսության զարգացմանը. մանրամասներ ՔՊ վարչության նիստից

Նոր թափ հաղորդել տնտեսության զարգացմանը. մանրամասներ ՔՊ վարչության նիստից

Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր:

«Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Ո՞րն է լինելու կառավարության 2020 թվականի գլխավոր անելիքները: Հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2020-ը լինելու է տնտեսական հեղափոխության տարի:

«2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:   

Լրագրողները խնդրեցին անդրադառնալ մամուլում տեղ գտած՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վերջին հրապարակումներին, սակայն Սուրեն Պապիկյանը հրաժարվեց չմեկնաբանել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: