07/13/2020

2019 թվականին դադարեցվել է 3 ընկերության ընդերքօգտագործման իրավունք

2019 թվականին դադարեցվել է 3 ընկերության ընդերքօգտագործման իրավունք

Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել են «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ շահագործման հանքավայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Մարջանի ոսկի- բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամաս և թևեր (Հր.692-Ա 13.12.2019թ.), «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի` շահագործման հանքավայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամաս (Հր.693-Ա 13.12.2019թ.), և «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ շահագործման հանքավայրը՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Հր.711-Ա 19.12.2019թ.) ընդերքօգտագործման իրավունքները: Այս մասին տեղեկացնում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը՝ հղում անելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: