02/24/2020

Կապանում 30 տարի անց կրկին բնակելի շենք է կառուցվում

Կապանում 30 տարի անց կրկին բնակելի շենք է կառուցվում

Ավելի քան 30 տարի անց Կապանում կրկին բնակելի շենք են կառուցում։ Երկու բազմահարկերը կունենան նաև կանաչ տարածքներ ու խաղահրապարակ։ Նախատեսվում է կառուցման աշխատանքներն ավարտել 2022- աշնանը։

«Երկու հարկը նախատեսվում է կոմերցիոն տարածքներ, մնացած տաս հարկը՝ բնակելի»։

Գործարար Էդգար Հակոբյանը նախագիծը ձեռքին պատմում  է, Կապանի Շահումյան փողոցի 5 Ա  կոտորակ 15 հասցեում կառուցվելիք երկու բարձրահարկ շենքի մասին։ Նշում է` շենքի բակում նախատեսվում  է կառուցել կանաչ գոտի, երեխաների համար՝ խաղահրապարակ։ Նախաձեռնությունը Հակոբյանների ընտանիքինն է։

«Կարևորել եմ ի քաղաքի, համայնքի զարգացումը։ Եթե չեմ սխալվում՝ Սովետական Միության փլուզումից հետո մեր Կապան քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցում չի եղել։ Եվ մեր երկրում տիրած փոփոխություններին համահունչ, այս անգամ որոշեցինք հանդես գալ այս ձևաչափով։ Վստահ եմ, որ այս բնակելի շենքը նոր շունչ կտա մեր քաղաքին»:

Շուրջ 3200 քառակուսի մետր տարածքում նախկինում եղել է պահածոների գործարան։ Ենթակառուցվածքները քանդված են, հավասարեցված հողին, տարածքը ցանկապատված է։ Էդգար Հակոբյանն ասում է․

«Ունենք տարածքի վերաբերյալ մի շարք փորձաքննություններ, այդ հերթում՝ սեյսմիկ եզրակացություններ, երկրաբանների կողմից գրունտների վերաբերյալ եզրակացություններ, որը թույլ է տալիս տվյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու»։ 

Գործարարը հավելում է․ «Առաջարկվում է 12 հարկ, յուրաքանչյուր շենք ունենալու է մեկ մուտք։ Մի հարկում նախատեսվում  է վեցից յոթ բնակարան»։

Բնակելին շահագործման կհանձնվի 2022-ի  աշնանը։

 

hy.armradio.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: