02/24/2020

Բեռլինում մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԳԴՀ կանցլերի նստավայր: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նստավայրում տեղի ունեցավ դիմավորման արարողությունը։ Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի աշխատանքային քննարկումը: Առանցքում երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաներն են:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։

Գերմանական կողմից մասնակցում են ԳԴՀ եվրոպական հարցերով պետնախարար Միխաել Ռոթը, Կանցլերի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Յան Հեքերը, Կանցլերի տնտեսական քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Լարս֊Հենդրիկ Ռյոլլերը, Կանցլերի ԵՄ հարցերով գլխավոր խորհրդական Ուվե Կորսեպիուսը, Կանցլերի աշխատակազմի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների վարչության ղեկավար Մաթթիաս Լյութթենբերգը և այլք։

Մինչ երկկողմ քննարկումներին անցնելը, երկու երկրների ղեկավարները ԶԼՄ֊ների համար հանդես կգան հայտարարությամբ։

Աննա Գզիրյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: