04/01/2020

Մալդաշ, որ հիմա Քաշունի է կոչվում. մերձիմահ գյուղի դեռեւս բաբախող սիրտը՝ Սուրբ Սարգիս մատուռը

Մալդաշ, որ հիմա Քաշունի է կոչվում. մերձիմահ գյուղի դեռեւս բաբախող սիրտը՝ Սուրբ Սարգիս մատուռը

Հրաշալի այդ մատուռը կառուցվել է 2002-ին:

Կառուցել են Քաջիկ Մնացականյանը (հանրապետության ավիացիայի ճանաչված կազմակերպիչներից մեկը, Տաթեւ գյուղից), ինչպես եւ նրա եղբայրներ Արարատ ու Արմեն Սարգսյանները:

5x4 մ չափսերով սրբավայրը չափազանց խնամված է, գրավիչ է, պատերին աստվածաշնչյան թեմաներով նկարներ են:

Մեր ստեղծագործական խումբը մոմ վառեց այդ ուխտավայրում: Դա 2020 թ. մարտի 13-ին էր:

Տաթեւից մեզ ուղեկցում էր բնապահպան Հրաչ Ծատրյանը, ով Տաթեւ-Մալդաշ մոտ 14 կմ ճանապարհի ամեն մի տեղանքին քաջածանոթ անձնավորություն է:

Գյուղը գտնվում է Տաթեւ-Կապան ճանապարհի աջ կողմում. ճանապարհի 12 կմ-ից 2 կմ դեպի արեւմուտք:

Գյուղանունը հիշատակվում է Տաթեւի վանքի նոր հարկացուցակում:

Գյուղից հարավ՝ բարձր լեռան վրա կա գեղաշեն մի խաչքար: Մերձակա սարերի ձյունապատ լինելու պատճառով մենք չկարողացանք բարձրանալ այդ վայր: Տարածաշրջանին ծանոթ մարդիկ ասում են, թե այդ խաչքարը յուրօրինակ սահմանանշան է եղել Կապանի շրջանի Տորթնի (Անտառաշատ) գյուղի տարածքի հետ:

Արեւելքից արեւմուտք ձգվող այդ լեռնապարը, որքանով հասկացանք, Հասար է կոչվել:

Մալդաշի ներկայիս բնակչության նախնիները 1920-ականներին են տեղափոխվել Տանձատափ գյուղից:

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Մալդաշն այդ ժամանակ եղել է Տանձատափի ամառանոցավայրը (յայլա), որից էլ առաջացել է Մալդաշ-անասնաքար անվանումը (մալ-անասուն, դաշ-քար):

Մալդաշի անվանման եւ նախնական տեղանքի մասին կան այլ վարկածներ եւս, որոնց կանդրադառնանք սույն հրապարակման մեջ:

Մինչ այդ, սակայն, շտապենք անհամաձայնություն հայտնել «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» հեղինակների այն պնդման հետ, թե իբր «Գյուղից արեւմուտք եւ արեւելք կան գերեզմաններ, գյուղի մոտ, ձորամիջին պահպանվել են հին գյուղի տների եւ եկեղեցու ավերակների մնացորդներ»:

Մալդաշի արեւմուտքում նույնանուն լեռնագագաթն է, որը նաեւ կոչվում է Չըռչուռ (Չըրչըրան, Չիրչուռ, Չուրչուր), որը Բարգուշատի լեռնագագաթներից մեկն է (Արամազդից արեւելք):

Տաթեւից Կապան ձգվող ճանապարհն անցնում է մի լեռնանցքով (Մալդաշ գնալու համար այդտեղից ենք թեքվում դեպի արեւմուտք): Լեռնանցքն կոչվում է Խողվանի (այդ լեռնանցքում է գտնվում Եզան սուրբը (Օքյուզ զյարաթ), որին անդրադարձել ենք Տաթեւ գյուղին նվիրված մեր խոսքում):

 

Մալդաշն ու Խողվանին նույնը չեն

Ղեւոնդ Ալիշանը Մալդաշ գյուղը ենթադրաբար նույնացնում է Խողվանի գյուղի հետ:

Այդ վարկածը, մինչդեռ, որեւէ հիմնավորում չունի:

Տեղացիներից եւ մասնագետներից շատերը Խողվանին նույնացնում են Կապանի տարածաշրջանի Աղվանի գյուղի հետ:

 

Նույնը չեն նաեւ Մալդաշն ու Տաշուն

Տաշու գյուղի մասին առաջինը հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, երբ խոսում է Տաթեւի Սուրբ Պողոս-Պետրոս նորաշեն եկեղեցուն նվիրված գյուղերի մասին. «Բաղացիները տալիս են Տաշուն» (Սյունիքի պատմություն, էջ 210):

Տաշու գյուղի տեղորոշմամբ զբաղվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Մ. Գրիգորյանը՝ նշելով, որ այն գտնվում է Աղանձի Գյունեի կոչված վայրից դեպի հյուսիս (Պատմաբանասիրական հանդես, 1966, N 4, էջ 237):

Այդ կարծիքի հետ համամիտ է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկի թարգմանության, ներածության, ծանոթագրությունների հեղինակ Ա. Աբրահամյանը:

Հարցին անդրադարձել է նաեւ Սերո Խանզադյանը. «Մի քանի տարի առաջ Տանձատափից 15 ընտանիք անջատվել է, գնացել են մի քիչ վերեւում եղած հին ավերակների մեջ հիմնվել, անունը դրել Մալդաշ:

Մալդաշը Ստեփանոս Օրբելյանի ցույց տված Տաշուն է՝ Ցուրի, Տանձատափի եւ Տաթեւի մոտ» (Հայրենապատում, Երեւան 1980, էջ 272):

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» հեղինակներն էլ նշում են, թե Տաշուն գտնվում է «Տաթեւի վանքից հարավ-արեւմուտք, Աղանձի Գյունեի հանդամասում»:

Մենք այցելեցինք Տաշու գյուղի ավերակներ, որտեղ պահպանվում են եկեղեցու եւ գերեզմանների հետքեր:

Վերը նշված վարկածներից ու տեսածից այսպես կարող ենք ընդհանրացնել. Տաշուն գտնվել է Աղանձ գետի ձախ ափին, Գյունեի հանդից հարավ-արեւմուտք, Սվարանց գյուղի դիմաց (հարավ-արեւելք):

Տաշուն, տեղագրության իմաստով, երբեք չէր կարող լինել Մալդաշ: Դրանք տարբեր վայրերում են գտնվում:

Այնպես որ՝ ճիշտ չէ Սերո Խանզադյանի տեսակետը, թե Մալդաշը Ստեփանոս Օրբելյանի ցույց տված Տաշուն է:

 

Սուրեն Վարդանյանի վարկածը

Սուրեն Վարդանյանը «Հինավուրց Տանձատափ» գրքի երկրորդ հրատարակության մեջ (Երեւան 2015) նոր վարկած է առաջ քաշում Մալդաշ-Տաշու առնչությունների վերաբերյալ:

Ըստ նրա՝ «Մալդաշ-Քաշունին հնում եղել է Տանձատափի ամառանոցը, որտեղ բոլոր ընտանիքները տներ (խրճիթներ) են ունեցել: Գարունը բացվելու հետ նրանք իրենց անասունները տեղափոխել են այնտեղ եւ մինչեւ ուշ աշուն մնացել: Հարուստ արոտներ եւ խոտհարքներ ունի Մալդաշը, ինչի շնորհիվ գյուղացիները արտադրում էին մեծ քանակությամբ եւ բարձր որակի յուղ, պանիր ու միս»:

Այդ տեսակետը, անշուշտ, անվիճելի է:

Սակայն նշված գրքի էջ 75-ի ծանոթագրությամբ մի հավելում է կատարվում, որի սկզբնաղբյուրը նշելու պարագայում՝ առաջադրված վարկածն ավելի զորավոր կլիներ:

Ահա՝ «Ամենայն հավանականությամբ սարվոր տանձատափցիների հիմնադրած Մալդաշն իր անվանումը ստացել է Պարսկաստանի Շահ Թահմազ I-ի (1524-1576) 1562 թ. հրամանագրում հիշատակված Տաշու-Մալդաշի երկրորդ բաղադրիչի անվանումից»:

Ըստ Սուրեն Վարդանյանի՝ Մալդաշ բառի երկրորդ բաղադրիչը՝ դաշ-ը, հենց Տաշու գյուղանունից է՝ տ-դ հնչյունափոխությամբ:

Ասել է թե՝ Մալդաշը նախապես եղել է Տաշուի ամառանոցային վայրը, ինչը (Տաշուի վերանալուց հետո) փոխանցվել է Տանձատափին:

 

Գյուղն այսօր

Գյուղն ուներ հետեւյալ քանակությամբ բնակչություն՝ 1897-ին՝ 12, 1926-ին՝ 104, 1939-ին՝ 206, 1959-ին՝ 166, 1970-ին՝ 78, 1979-ին՝ 38:

1992-ից գյուղն ունի նոր անուն՝ Քաշունի:

Այդ անունն է կրում գյուղի միջով հոսող գետը, որ սկիզբ է առնում Բարգուշատի լեռների Արամազդ լեռնապարից հյուսիս-արեւելք ընկած շրջանից, որ նաեւ Չըռչուռ է կոչվում:

Որոտան գետի աջ օժանդակն է:

Գետի երկարությունը 40 կմ է:

Ղեւոնդ Ալիշանն այդ գետն անվանում է Զիմու, Զեմի:

Օտարները վերին հոսանքի շրջանը կոչել են Չայզամի:

Կոչվել է նաեւ Կապանի շրջանի նախկին Զեյվա (այժմ՝ Դավիթբեկ) գյուղի անունով:

Գետը կոչվել է նաեւ Աղչայ, Կաշունի, Հաշունի, Չայիսմի, Քիշունի…

Գյուղում մեր այցելության օրը երկու բնակիչ կար՝ ամուսիններ Գամառնիկ Հովհաննիսյանը (1942 թ. ծնված) եւ Մարուսյա Սիմոնյանը (1946 թ. ծնված):

Տաթեւ համայնքի մեջ մտնող այդ գյուղը նաեւ վարչական ղեկավար ունի՝ Փնջիկ Միրզոյան:

Գյուղի կենտրոնում՝ բարձունքին, վեր է խոյանում Մեծ հայրենականում զոհված 24 մալդաշցիների հիշատակը հավերժացնող գեղեցիկ հուշարձանը:

Գյուղում հիմնականում փակված դռներ են, կիսավեր տներ…

Ըստ Գամառնիկ Հովհաննիսյանի՝ «Ամռանը գյուղը համեմատաբար ակտիվանում է, 4-5 տանտերեր գալիս են իրենց տնամերձերը մշակելու, ոմանք էլ մեղվափեթակներն են բերում այստեղ…»:

Մարուսյա Սիմոնյանն էլ գյուղում մնալու իր պատճառաբանությունն ունի՝ «Երեխաներս ստիպում են մեզ՝ տեղափոխվել քաղաք, բայց ինչպե՞ս… Ո՞ւմ թողնենք մեր գերեզմանները, Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանը, ո՞ւմ թողնենք Սուրբ Սարգիսը, մեր խաչքարը...»:

Ահա այսպիսին է Սյունիքի մարզի Մալդաշ-Քաշունի գյուղը:

Անկեղծ չենք լինի, եթե գյուղը փրկելու տեսակետ առաջ քաշենք (Տաթեւ-Աղվանի ճանապարհը հիմնանորոգելուց հետ անգամ, որ սպասվում է 2020-ին):

Սակայն անկեղծ կլինենք, եթե աղոթք բարձրացնենք առ Աստված, որ մարզի լեռնային գյուղերից եւ ոչ մեկին (գոնե այսուհետ) բաժին չընկնի Մալդաշ-Քաշունիի ճակատագիրը:

Տխուր է…

Մեր լեռնային գյուղերը՝ հազարամյակների խորքից եկող եւ դարերի փորձությանը դիմացած, մեռնում են Հայաստանի երրորդ Հանրապետության օրերում…

 

Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: небо, дерево, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, гора, снег, на улице и природа

На изображении может находиться: небо, дом, дерево, трава, растение и на улице

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, растение и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: небо, растение, облако и на улице

На изображении может находиться: 1 человек, небо, растение и на улице

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: 1 человек, в помещении

На изображении может находиться: дерево, дом, небо, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, дом, дерево и на улице

На изображении может находиться: небо, дерево, дом, на улице и природа

На изображении может находиться: небо, дом, мост, дерево, растение и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, дом, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, дом, дерево, гора, на улице и природа

На изображении может находиться: дерево, небо, растение, мост, на улице и природа

На изображении может находиться: дерево, небо, дом, растение и на улице

На изображении может находиться: небо, дерево, снег, облако, гора, растение, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, люди стоят и борода

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, дом, мост, на улице и природа

На изображении может находиться: дом, дерево, небо и на улице

На изображении может находиться: дерево и на улице

На изображении может находиться: небо, дерево, дом и на улице

На изображении может находиться: гора, небо, дерево, на улице и природа

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: