05/29/2020

ՍԱՏՄ-ն սպանդանոցներում և սննամթերքի արտադրամասերում իրականացնում է վերահսկողական միջոցառումներ

ՍԱՏՄ-ն սպանդանոցներում և սննամթերքի արտադրամասերում իրականացնում է վերահսկողական միջոցառումներ

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին սպանդանոցների և սննդամթերքի արտադրամասերի հետ համատեղ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հատուկ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ խոսելով խանութներ մատակարարվող սննդամթերքի որակական չափանիշների մասին։

«Սպանդանոցներից և սննդամթերքի արտադրամասերից ամենօրյա ռեժիմով լուսանկարներ և տեսանյութեր են ուղարկում ՍԱՏՄ-ին՝ հաշվետվության տեսքով։ Այլ խստացումներ չկան, ուղղակի նրանց հորդորել ենք մի փոքր ավելի հաճախ իրականացնել ախտահանում իրենց տարածքների ներսում։ Աշխատողները բուժզննում անցում են մշտապես՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ»,- նշեց Ավետիսյանը։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

https://armenpress.am/

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: