07/05/2020

Արագ թեստերի առաջին խմբաքանակը Հայաստան կներկրվի մարտի 27-ին․ Թորոսյան

Արագ թեստերի առաջին խմբաքանակը Հայաստան կներկրվի մարտի 27-ին․ Թորոսյան

Մենք ձեռք ենք բերել արագ թեստերը, դրանք ճանապարհին են, առաջին խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է։ Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանի հարցին։ 

Անդրադառնալով քաղաքացիների հետազոտությանը՝ թեստավորմանը, նախարարը նշեց, որ ցանկացած անձի չի կարելի թեստ անել, քանի որ դա հենց նրա շահերից չի բխում։ «Եթե ես այսօր թեստ անցնեմ, իսկ վաղը ջերմություն ունենամ, այդ թեստը արդյունք չի տալու։ Այդ տրամաբանությամբ, մարդկանց ամեն առավոտ պետք է թեստ անել և ասել՝ գնացեք շփվեք մարդկանց հետ։ Կանխարգելման մեթոդը մեկն է՝ հիգիենայի կանոնների պահպանումը, իսկ թեստ դրվում է համաճարակային սիմպտոմների դեպքում»,- նշեց Ա․Թորոսյանը:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: