06/01/2020

Ավելի քան 10 միլիոն եվրոյի վարկ՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար

Ավելի քան 10 միլիոն եվրոյի վարկ՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար
Մեղրիի սահմանային անցակետն արդիականացնելու համար կառավարությունը 10.6 միլիոն եվրոյի արժողությամբ վարկային համաձայնագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Վարկային համաձայնագրի հավանության հարցն ընդգրկված է կառավարության մարտի 25-ի նիստի օրակարգում։ 
 
«Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են տրանսպորտի մուտքի ու ելքի զննման մասնաշենքեր, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժական հսկման կայան, բրոքերային մասնաշենքեր, բեռնատարների ռենտգենային զննման մասնաշենք»,-նշված է վարկային համաձայնագրի նախագծի հիմնավորումներում։ 
 
Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետ է 3 տարին։ Այց անցակետով ուղևորահոսքը անցյալ տարի կազմել է 124.000 մարդ, մաքսակետի ընդհանուր տարածքը կազմում է 8.7 հեկտար տարածք։ 

1lurer.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: