04/01/2020

Facebook-ում մտադիր են կորոնավիրուսի մասին տեղեկացնել ամբողջ աշխարհի օգտատերերին

Facebook-ում մտադիր են կորոնավիրուսի մասին տեղեկացնել ամբողջ աշխարհի օգտատերերին

Ամերիկյան Facebook կորպորացիան, որին է պատկանում նույնանուն սոցցանցը, հայտարարել է առաջիկայում ամբողջ աշխարհի օգտատերերին ծառայության հասանելիության մասին, որի միջոցով կարելի է նոր կորոնավիրուսի մասին օպերատիվորեն հավաստի տեղեկություններ ստանալ:

«Մենք անցյալ շաբաթ բացել ենք COVID-19-ի տեղեկատվական կենտրոն: Այն հիմա մի շարք երկրներում հասանելի է Facebook-ի լրահոսի վերին հատվածում: Այնտեղ իրական ժամանակում հրապարակվում են պետությունների առողջապահության վարչությունների եւ միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, տրամադրած վերջին տեղեկությունները,- նշված է ընկերության հայտարարության մեջ: - Շուտով COVID-19-ի տեղեկատվական կենտրոնը հասանելի կլինի ամբողջ աշխարհում»:

Ընկերությունից նշել են, որ ավելի վաղ Facebook-ի եւ Instagram-ի արդեն ավելի քան 1 մլրդ օգատերեր սոցցանցի միջոցով ծանոթացել են ԱՀԿ եւ այլ կազմակերպությունների նյութերին: Facebook-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ԱՀԿ-ին թույլ են տալիս սոցցանցում իր հայտարարություններն անվճար հրապարակել, իսկ առողջապահության ոլորտում աշխատող մյուս կազմակերպություններին թույլ են տալիս դա անել արտոնյալ պայմաններով:

Հայտարարության մեջ արձանագրվում է, որ նախկինում միլիոնավոր օգտատերեր Facebook-ին պատկանող WhatsApp հավելվածով բաժանորդագրվել են վիրուսին վերաբերող ԱՀԿ ամենօրյա իրազեկումներին: Դրանից բացի, մի շարք երկրների իշխանություններ այս հավելվածով տարածում են հանձնարարականներ այն մասին, թե ինչպես չվարակվել վիրուսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: