06/06/2020

«Չաարատ Կապան»-ը դժվարին այս օրերին կրկին կապանցիների հետ է

«Չաարատ Կապան»-ը դժվարին այս օրերին կրկին կապանցիների հետ է

Մարտի 31-ից «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ենթակառուցվածքային ծառայությունների բաժնի շինարարները Կապանի բժշկական կենտրոնում շիննորոգման աշխատանքներ են իրականացնում։ Ինչպես «Սյունյաց երկրին» տեղեկացրեց Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը, կենտրոնի նախկին վիրաբուժական մասնաշենքի առաջին եւ երկրորդ հարկերի նորոգումից հետո կունենանք ինֆեկցիոն նոր բաժին, որ կսպասարկի կորոնավիրուսով վարակված 30 մարդու։

Մարտի 31-ի գիշերը մասնաշենքում 22-25 մարդ էր աշխատում։ Ապրիլի 1-ի կեսօրին կատարվածին ծանոթանալու համար շիննորոգումն իրականացնողներին այցելեց «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը։ Նրա փոխանցմամբ՝ կորոնավիրուսի նման արագ տարածվածությունն անհանգստացնում է նաեւ կոմբինատի անձնակազմին, եւ անհապաղ իրենց օգնությունն առաջարկեցին Կապանի բժշկական կենտրոնին։ Բացի այդ,  իրենք սոցիալական պարտավորություններ ունեն Կապան խոշորացված համայնքի հանդեպ եւ միշտ նրա կողքին կանգնած են լինելու։

Կոմբինատի ենթակառուցվածքային ծառայությունների տնօրենի պաշտոնակատար Հայկ Եսայանը մանրամասնեց կատարված աշխատանքները. ջրատաքացուցիչներով սանհանգույցներ են տեղադրել, ենթակայանից մասնաշենք  ձգվող գլխավոր մալուխն է փոխվել, շենքում հոսանքատար լարերն ու ջրախողովակներն են փոխվում։ Աշխատանքները շարունակվելու են մինչեւ այն պահը, երբ բաժանմունքը կընդունի առաջին հիվանդին։

Կոմբինատը բժշկական կենտրոնին հատկացրել է բազմաֆունկցիոնալ մահճակալներ, դիմակներ, ալկոգել, այլ պարագաներ:

Զրույցի ավարտին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը հորդորեց մեր համաքաղաքացիներին  հետեւել հիգիենայի կանոններին, այդ խնդրին չափազանց լուրջ մոտենալ, ինչի շնորհիվ միայն դրական արդյունք կարելի է ակնկալել: Նաեւ  հավելեց, որ հիմնանորոգված մասնաշենքում լինելու է վերակենդանացման բաժանմունք, շուտով ստանալու են արհեստական շնչառական սարքեր՝ նվիրատվության կարգով։

Վահրամ Օրբելյան

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: один или несколько человек, обувь и в помещении

На изображении может находиться: в помещении

 

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, шляпа, ребенок и на улице

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещении

На изображении может находиться: в помещении

Нет описания фото.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: