06/06/2020

«Ընտրություններն անց են կացվել փայլուն կերպով». Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

«Ընտրություններն անց են կացվել փայլուն կերպով». Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Այսօր՝ ապրիլի 1-ին, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ մարտի 31-ին ԱՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Ա. Հարությունյանն ասել է՝ չնայած, որ, աշխարհում մոլեգնում է Նոր կորոնավիրուսի համաճարակը, Արցախում կատարվել է պետականաշինության հերթական կարևոր քայլը, որի արդյունքներն արդեն հաղորդել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Խոսելով համապետական ընտրություններից՝ Ա. Հարությունյանը մասնավորապես ասել է. «Ունեցել ենք շատ ակտիվ քաղաքական ժամանակահատված, որի ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, մանավանդ վերջին օրը՝ անհիմն մեղադրանքներ: Ընտրություններն անց են կացվել փայլուն կերպով, և այն կասկածի տակ դնելը, պարզապես արդար չէ: Փորձել են ողջ քարոզչության ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից առաջ, թիրախավորել թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությանը, թե՛ այդ քաղաքական ուժի կողմից առաջադրված ԱՀ Նախագահի թեկնածուին՝ այսինքն ինձ, և հետո՝ նաև մեր դաշինքին: Արդյունքներն այսօր պարզ են, որի վրա որևէ միջամտություն չի եղել»:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու, և որ պարագայում իրավիճակն իշխանությունները պետք գնահատեն: Ըստ Սահմանադրության՝ ընտրությունները պետք է տեղի ունենան երկու շաբաթ անց, որի ընթացքում Ա. Հարությունյանը որևէ հանդիպում չի կազմակերպելու, քանի որ ժողովուրդն արդեն ունի իր քվեարկելու որոշումը:

Ասուլիսի վերջում Ա. Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Արցախպրես

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: