06/06/2020

Շնորհակալություն՝ այս նախաձեռնության հեղինակներին եւ աշխատանքն իրականացնողներին

Շնորհակալություն՝ այս նախաձեռնության հեղինակներին եւ աշխատանքն իրականացնողներին

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԷՔՄԵՔՃՅԱՆ

«Աստվածամոր տուն» հիմնադրամի գործադիր տնօրեն

 

Պատմության եւ դարերի ընթացքում Սյունիք ասելիս՝ բոլորիս մոտ ակամա ուժ ու կորով, հայրենասիրություն եւ հայի տեսակի, արիության պոռթկում է առաջացել անգամ մարմնի մանրագույն բջիջների մակարդակում։

Սյունիք ասելիս՝ նաեւ Տաթեւի վանքի ու անթիվ, անհամար սրբավայրերի՝ եկեղեցիների, վանքերի ու անապատների պատկերներն են հառել մեր աչքի առջեւ։

«Աստվածամոր տուն» հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծրագիրը նախաձեռնողներին եւ աշխատանքներն իրականացնողներին՝ Գորիսի տարածաշրջանի բոլոր հասանելի եւ անմատչելի սրբավայրերի մասին նման բովանդակալից ու հետաքրքրական տեղեկատվություն հավաքելու եւ մատուցելու համար։

Վստահ եմ՝ շատերիս համար այս հրապարակման մեջ բազում բացահայտումներ կլինեն, եւ գուցե նաեւ Սյունյաց աշխարհին ավելի մոտիկից ու խորությամբ ծանոթանալու ցանկություն առաջանա։

Երբ հիշել ենք սյունեցուն, մտովի պատկերացրել ենք ազատագրական պայքար, Դավիթ Բեկ...

Այսօր պատեհ առիթն է բարձրաձայնելու, որ Սյունիքն իր լեռների նման հզոր ու անսասան է եղել ոչ միայն հայրենասիրությամբ, այլեւ քրիստոնեական հավատով։

Չէ՞ որ Սյունյաց աշխարհը հնուց հայտնի է եղել որպես ուխտատեղի՝ իր նշանավոր հոգեւոր կենտրոններով, համալսարանով, վարդապետարանով ու եկեղեցիներով։

Վստահ ենք, որ այս գեղեցիկ շարքը կօգնի վերականգնել ուխտագնացությունների նպատակով այնտեղ այցելելու հին ավանդույթը։

Մեր պապերից ստացած այս ժառանգությունն է, որ մեզ կանգուն կպահի հավիտյան։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: