06/06/2020

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի շնորհակալական խոսքը «Սյունյաց երկիր» թերթին

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի շնորհակալական խոսքը «Սյունյաց երկիր» թերթին

Հարգելի Սամվել Ալեքսանյան

Սյունյաց թեմի անունից մեր խորագին շնորհակալությունն ենք հղում «Սյունյաց երկիր» թերթին` նախադեպը չունեցող համարի՝ «Ուխտագնացություն Սյունիք»–ի թողարկման համար։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ մեր ժողովրդի հավատավոր զավակների համար «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խմբի անխոնջ նվիրումը Սյունիքի մարզի սրբավայրերի նորովի ու հանգամանալից ներկայացմանն ու լուսաբանմանն ազգանվեր ու արդյունավոր գործունեություն է, որը երիցս օրինակելի է եւ արժանի Աստծո ողորմությանը։

Ձեր տքնաջան աշխատանքով տիրախնամ թեմի մի շարք վանքերի, անապատների, եկեղեցիների, մատուռների եւ «սուրբ» ու «սրբավայր» հասկացություններին առնչվող բազմաթիվ այլ վայրերի ու կոթողների մասին հարուստ տեղեկության մեկտեղումն «Ուխտագնացություն Սյունիք»–ի ծավալուն համարում, հիրավի, առաքելություն է իր էությամբ եւ նպատակով։ Ուստի նման բարի ծառայության մատուցման համար մեր սրտաբուխ ու բյուր բարեմաղթանքներն ենք հղում մարզի սրբավայրերի մասին տեղեկատուի կյանքի կոչման գործում։

Թող Աստված օրհնի «Սյունյաց երկիր» թերթը եւ նրան միշտ առաջնորդի դեպի հաջողություն իր ազգանվեր առաքելության ճանապարհին։

Օրհնությամբ՝

Մակար վարդապետ Հակոբյան

Առաջնորդական Տեղապահ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: