06/06/2020

ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Մայիսի 22-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի բնակիչներ 1953թ. ծնված Ս. Ա.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի և 1973թ. ծնված Ի. Բ.-ի վարած «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև նույն շրջանի բնակիչ, 1984թ. ծնված Գ. Հ.-ի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի ենթարկված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի, Մարտունու շրջանի բնակչուհի, 1941թ. ծնված Ռ. Օ.-ն և «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ, նույն շրջանի բնակիչ Ս. Ա.-ն Մարտունու շրջանային բուժմիավորում տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:



Արցախի Հանրապետության ոստիկանություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: