06/06/2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 6000-ից. Գրանցվել է նոր 374 դեպք. կա 3 մահ, ապաքինվել է 62-ը

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 6000-ից. Գրանցվել է նոր 374 դեպք. կա 3 մահ, ապաքինվել է 62-ը

Հայաստանում մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 6302 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 49080 (վերջին մեկ օրում՝ 1426):

 

Փաստացի այս պահին բուժվում է 3257 անձ (մեկ օրում ավելացել է 305-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 2936 անձ (վերջին մեկ օրում՝ 62 մարդ):

Ընդհանուր առմամբ, 77 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):

Եվս 4 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: