06/06/2020

Իմ և ընտանիքիս սպառնացող անձինք սերտ կապ ունեն այս իշխանությունների հետ, վստահ եմ, որ այս դեպքը կապված է իմ մասնագիտական գործունեության հետ. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Իմ և ընտանիքիս սպառնացող անձինք սերտ կապ ունեն այս իշխանությունների հետ, վստահ եմ, որ այս դեպքը կապված է իմ մասնագիտական գործունեության հետ. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց իրականում դա այդպես չէ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին: 

Նշենք, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ հարձակվել են Տիգրան Աթանեսյանի տան վրա, վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին:

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու»,- պատմեց նա:

Աթանեսյանի խոսքով՝ այդ անձի հետ ինքը որևէ հարաբերություն չունի: Շարունակելով ներկայացնել դեպքը՝ Աթանեսյանը նշեց, որ իր տունը և այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա. «Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու: Այդ ընթացքում, տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով: Հասուն մարդիկ են, 40 տարեկանն ամենաերիտասարդն է: Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են, երեխեքս բոլորը տանը, փակվում են տանը»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ նրանք հարձակվել են տան վրա, ասել՝ քանդելու են տունը ու նշում են իր՝ փաստաբան լինելու հանգամանքը:  «Կինս զանգում է ինձ, ես շտապ հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է: Տան վրա հարձակվելը չունի արդարացում, նույնիսկ եթե ինձ հետ խնդիր ունենային այդ մարդիկ, սակայն էլի եմ ասում որևէ խնդիր չկա: Ես զանգել եմ ոստիկանություն, և նրանք հետս հավասար հասել են մեր տուն, միջադեպը շարունակվել է  արդեն ինձ հետ: Հարձակվում են ինձ վրա, և եթե չլիներ ոստիկանությունը, ես այսօր երևի ճաղերի հետևում կլինեի, որովհետև չգիտեի՝ ինչով կավարտվեր այդ ամենը այդ հայհոյանքներից հետո: Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու իր նման ոչնչությյուններ էին մնացածը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ անձինք իշխանությունների հետ սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ միջադեպը անկասկած կապված է իր փաստաբանական գործունեության հետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: