07/05/2020

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնած պետություններին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնած պետություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։

Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։  Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։

Հունիսի 22-ին Հայաստան է ժամանել բժիշկների առաջին խումբը, իսկ հունիսի 29-ին, Իտալիայից Հայաստան ժամանեց բժիշկների 11 հոգանոց խումբ՝ անհրաժեշտ առողջապահական պարագաներով։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: