07/05/2020

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

Հունիսի 30-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, որին ներկա էր ավագանու 9 անդամ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 25 հարց:

Ավագանու հաստատմանը ներկայացվեց Կապան համայնքի 2019թ․ դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պայմանավորված էր սուբվենցիոն ծրագրերի հաստատմամբ։ Ըստ այդմ համայնքի բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում 1 մլրդ 217 մլն 996 հազար ՀՀ դրամի չափով։

Ավագանին հաստատեց նաև համայնքային գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որտեղ ներառվեցին նաև «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի կողմից նվիրաբերված աղբատար մեքենան և աղբամանները, որոնք անհատույց օգտագործման հանձնվեցին «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին՝ նպատակային օգտագործման համար:

Օրակարգում ներկայացված բոլոր որոշումների նախագծերը ավագանին հաստատեց միաձայն։
Ավագանու նիստի այս և այլ հարցերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը։ https://www.youtube.com/watch…

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, стол и в помещении

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: