Զաքարյան Անդրանիկ. Շուշիի մատույցներում զոհված 18-ամյա նորակոչիկը

06.09.2021 15:19
2003

Զաքարյան Անդրանիկ Սամվելի. ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Ագարակ քաղաքում, սովորել է Վարդանիձորի հիմնական դպրոցում, Մեղրիի պետական քոլեջում:

2020 թ. հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտունու, ապա՝ Հադրութի զորամասերում:

Անդրանիկի մասին մեզ հայրն է պատմում. ձայն, որում եղած ցավից արյունը մի պահ սառչում է երակներումդ, «Իմ ավագ որդին էր, իմ օգնականը, իմ հույսը, ամեն տեղ, ամեն հարցում ինձ համար սյուն էր: Փոքր հասակից ինձ նեցուկ է եղել, աշխատասեր, բարի, ներողամիտ: Տղայիս ժպիտը, տղայիս աչքերը, նրա ձայնը, ամբողջն աչքիս առաջ է, ականջներումս է:  Աչքերս չեն չորանում, սիրտս չի դիմանում, ուզում եմ մեկը լինի, որ որդուս վերջին օրերի մասին ինձ պատմի, բայց չկա, նրա ընկերները նրա պես Շուշիի մոտ ընկան: Իմ որդին մի աշխարհ էր,  իմ որդին դեռ երեխա էր, անտանելի ցավ է»

Անդրանիկը դեռ նոր էր զինվորական երդում տվել, նոր պիտի հարմարվեր զինվորական ծառայությանը, երբ սկսվեց պատերազմը:

Դեռ երեկ «կյանքով կպաշտպանեմ հայրենիքս» բառերն արտասանած երիտասարդը սեպտեմբերի 27-ին ընկերների հետ կանգնեց դիմակայելու թուրք-ադրբեջանական բանակին ու ահաբեկիչ վարձկաններին: Դիմագրավեց 44 օր. կռվեց Հադրութում, Կարմիր շուկայում, Շուշիում: Կռվեց հաղթանակի հավատով, կռվեց իր երկրի ու իր խաղաղ կյանքի իրավունքի տերը լինելու հաստատ համոզմունքով:

44 օր պատերազմի դաժանությունը տեսած 18-ամյա Անդրանիկը զոհվել է հրադադարից ժամեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, Շուշիի մոտ:

18-ամյա Անդրանիկ Զաքարյանի աճյունն ամփոփվել է  Վարդանիձորի գերեզմանատանը նոյեմբեի 18-ին: 

Տիգրանուհի Բադալյան

109 տարի առաջ թուրքական պետությունը մեր բնօրրանում իրականացրեց հայոց ցեղասպանություն, որը շարունակություն ունեցավ 2023 թվականին՝ Արցախում

24.04.2024 18:01

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

24.04.2024 14:52

Հարյուր ինը տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել. Մանվել Փարամազյան

24.04.2024 14:22

Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը. Սերժ Սարգսյան

24.04.2024 09:44

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք սրի քաշվեցին հայ լինելու համար․ Փաշինյանի ուղերձը

24.04.2024 09:39

Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Վեհափառ

24.04.2024 09:31

ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

23.04.2024 22:46

«Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում

23.04.2024 20:13

Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

23.04.2024 20:06

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

23.04.2024 17:12

Ադրբեջանում COP-29-ի անցկացումը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունք է․ Ալիև

23.04.2024 17:09

ՔԱՋԱՐԱՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՅՐ

23.04.2024 15:43