11/21/2018

Սյունիքի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խուճապի մեջ է

Սյունիքի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խուճապի մեջ է

Մարզը լիսկայաթափելու անվան տակ Վահե Հակոբյանն իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվում էր` հաճախ օրենքի վրա ոտքերը մաքրելով: Եվ ահա օրեր առաջ նա պարտվել է դատարանում:

Վահե Հակոբյանը, լինելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերից, կարճ ժամանակում ապօրինի անծայրածիր հարստություն է կուտակել: Եվ ահա այս օրերին ստուգումներ են ընթանում երկրի թիվ մեկ էկոլոգիական աղետ հանդիսացող նրա հանքում:

Վահե Հակոբյանը սկսել է դիմել հուսահատ քայլերի: Նա կրճատում է բյուջեից թաքցրած այն գումարները, որ կնոջ ձեռքերով ծախսում էր Ամուլսարի դեմ մեդիատեռորի վրա, որի հաշվին էլ կտրուկ ավելացնում է ԶՊՄԿ հարկերը: Խոսքը այնպիսի մեծ գումարների մասին է, որ դրանք բյուջե մուծելուց ԶՊՄԿ-ն մի քանի անգամ ավելացրել է իր մուտքերը բյուջե:

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին ժողովրդի դեմ դուրս եկած, և նախկին կոռուպցիոն կապերի շնորհիվ Զանգեզուրի կոմբինատում փայ հափշտակած ու անսպասելի հարստացած տխրահռչակ մարզպետը, փոխարենը լուծեր Քաջարանի բնապահպանական խնդիրները, կոմբինատի փողերով պարբերաբար մեծ գումարներով ֆինանսավորում էր կնոջ՝ Էլիզաբեթի հասարակական գործունեությունը՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն:

Մինչ մյուս պաշտոնյաների քմահաճ կանայք ինքնահաստատվում են ռեստորաններ, էլիտար դպրոցներ կամ վարսավիրանոցներ աշխատեցնելով, Վահե Հակոբյանի կինը բարեգործության անվան տակ պետական բյուջեից թաքցրած Զանգեզուրի կոմբինատի փողերով լրատվամիջոց է աշխատացնում: Ակնհայտ է, որ տիկինը կտրվել է իրականությունից և մոռանում է թե ում կինն է, ում գումարներով է գործում։ Ամենաանորակ շահագործվող հանքի սեփականատիրոջ կինը, ամուսնու ապօրինի գումարներով հպարտանում է իր ծավալած արշավով մեկ այլ հանքի՝ Ամուլսարի շահագործման դեմ: Ի տարբերություն իր ամուսնու կողմից հափշտակված Քաջարանի, Ամուլսարում, դեռ եկամուտ չստացած, ահռելի ծախսեր են արվել հանքը միջազգային ամենաբարձր չափանիշներով կառուցելու վրա:

Ի դեպ ժամանակն է, որ ջրի երես դուրս գան ԶՊՄԿ մյուս փայատերերը և պարզվի, թե նախկին իշխանություններից կամ նրանց ազգականներից էլ ովքեր են ահռելի ապօրինի եկամուտներ ունեցել այս կոմբինատում:

Կից նկարները Վահե Հակոբյանի կնոջ ֆեյսբուքյան էջից է, որտեղ նա հպարտանում է Ամուլսարի դեմ իր կազմակերպած արշավով, շանտաժի ենթարկում հեղափոխության դուրս եկած քաղաքացիներին՝ երեսով տալով ժամանակին նրանց տրված ֆինանսական օգնությունները: Վերջին նկարում, երևում է, թե ինչպես է տիկին Էլիզաբեթը տարածում է իր ամուսնու մամուլի խոսնակի և Արման Սաղաթելյանի հոր՝ Արմեն Սաղաթելյանի կեղծիքները Ամուլսարի դեմ: Ինչից հետո Ամուլսարի սաբոտաժի հետ կապ չունենալու Վահե Հակոբյանի հերքումները մեղմ ասած ծիծաղելի են:

Հիշեցնենք, որ ըստ միայն պաշտոնական հայտարարագրի Վահե Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124.3 մլն և 90.7 մլն դրամ արժողությամբ, երեք ավտոտնակ, Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր: Դրամական միջոցները անցած տարում կազմել են 24 մլն 150 հազար դրամ, 400 հազար 800 դոլար եւ 106 հազար 100 եվրո, իսկ 275 հազար 874 եվրոյով էլ բնակարան է գնել Իսպանիայում: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է ընդամենը 500 հազար դրամ:

 

Green and Clean
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: