Ադրբեջանի սանձարձակության հետևանքով Արցախի բնակչությունը 5 օր է զրկված է գազամատակարարումից. Արտակ Բեգլարյան

12.03.2022 13:45
4219

Արցախում արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80 տոկոսը և գազաֆիկացված բնակչության 100 տոկոսը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է:

«Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Բնակչության մեծ մասը զրկված է գազամատակարարումից և այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,-նշել է Արցախի պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարումը:

«Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08