Ադրբեջանը նորից դրժել է պայմանավորվածությունը. նախօրեին համաձայնել էր Լաչինի և Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը

13.09.2023 16:22
1223

Ակնա-Ստեփանակերտ երթուղով մեկ բեռնատար ռուսական մարդասիրական օգնության փոխադրումից գրեթե մեկ օր անց դեռ փակ է Լաչինի միջանցքը։ Ամենաանհրաժեշտ հումանիտար օգնությամբ տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Սյունիքում։

Ստեփանակերտից ավելի վաղ հայտնել էին՝ որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, միաժամանակ պայմանավորվելով, որ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ինչո՞ւ մինչ այս պահը չի բացվել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Ստեփանակերտից դեռ չեն մեկնաբանում...

Մինչդեռ Բաքուն՝ Լաչինի միջանցքը վերաբացելու մասին պայմանավորվածությանն անդրադառնալով, հայտարարել է, թե ռուսական բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, պետք չէ շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

Որ միջանցքը պետք է բաց լինի՝ նախ՝ 2020 թ. եռակողմ պայմանավորվածությամբ է ամրագրված, սակայն Ադրբեջանը խախտում է նաև այդ կետը։ Նույն կերպ խախտում է Աղդամի ճանապարհն օգտագործելուց հետո Լաչինի միջանցքի բացման պայմանավորվածությունը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08