Արցախի 36 հէկ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ

11.12.2020 19:58
4934

2020թ. պատերազմի հետևանքով Արցախում էներգետիկ ենթակառուցվածքները ահռելի վնասներ են կրել։ 

Պատերազմի դադարից հետո սկսվեցին էլեկտամատակարարման վերականգնման և վերակառուցման աշխատանքները։ 

Արցախի Հանրապետության (ԱՀ) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մինչ օրս պատերազմի հետևանքով էլեկտրամատակարարմանը հասցված վնասի ամբողջական գնահատում չի կատարվել, նաև դեռևս պարզ չէ, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու վերականգնման աշխատանքների համար։ 

Նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանն էլ «Հետքին» պատմեց վթարավերականգնման և էլեկտրամատակարարման ապահովման աշխատանքների մասին։

Նրա խոսքով՝ դեռևս էլեկտարամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են, բացի այդ կառուցվում և վերազինվում են նոր ենթակայաններ՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։

«Արցախում 36 հէկ ունեինք, այս պահի դրությամբ մեր ենթակայության տակ 6 հէկ է մնացել։ Ամբողջ հզորությամբ դրանք չեն կարող աշխատել, քանի որ ձմեռ է, սակավաջրություն։ Մեծը Սարսանգ հեկն է, մյուս հինգը փոքր հէկեր են»,-նշեց նա։

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը էլեկտրամատակարարման ապահովման համար առաջնային կարիք է համարում օդային գծերի ու ենթակայանների վերանորոգման, տեղափոխման աշխատանքները։

Մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջովին վերականգնվել է։ Հիմնական խնդիրը մնում է Մարտունիի որոշ գյուղերը.

«Տեղեր կային, որտեղ օդային գիծը Շուշիով էր անցնում։ Այն այժմ չկա։ Հիմա նոր գիծ է կառուցվում, պետք է տեղ հասցվի, որ ամբողջությամբ էլեկտրամատակարարումը հերիքի»,- ասաց Լևոն Գաբրիելյանը։

Մինչև պատերազմը՝ Հայաստանն Արցախին կապող երկու էլեկտրահաղորդման գիծ կար` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Լևոն Գաբրիելյանի խոսքով՝ Շահումյանի շրջանի էլեկտրահաղորդման գիծը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Քաշաթաղի շրջանի գիծը միջանցքային ճանապարհով է անցնելու։ Այն գրեթե վերանորոգված է, որով արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա կներմուծվի Արցախ։ 

hetq.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08