Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ

31.12.2021 12:39
4281

 ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի´ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին: Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։

Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել կատարվածը։

Եթե ամփոփելու լինենք 2021թվականը, ապա պետք է արձանագրենք, որ այն նշանավորվել է որպես փխրուն խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի: Նշանակալի աշխատանք է կատարվել՝ փոքր- ինչ թեթևացնելու պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

Արցախն այսօր ամբողջությամբ շինհարթակի է վերածվել։ Մեզ հաջողվել է տանիքով ապահովել անտուն մնացած մեր հայրենակիցների մի մասին, օրակարգում է մյուս մասին բնարականներով ապահովելու խնդիրը։ Խնդիր, որ մեր երկրի իշխանությունների ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում է:

Մեկամյա բարդ ու դժվարին այս ընթացքում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն էր արժանապատիվ առօրյա և կենսամակարդակ ապահովել մեր ժողովրդի համար: Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակական են լինելու:

Թանկագի´ն բարեկամներ

Մեր բազմադարյա պատմության մեջ պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ կանգնած ենք աշխարհաքաղաքական ծանրագույն մարտահրավերների առջև:

Ներկայումս կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային պետական շահերին նպատակամիտված համակենտրոնացումը, ինչի հանդեպ տրամադրված եմ լավատեսորեն։

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ առասպելական փյունիկի պես հառնել է մոխիրներից, ավելին՝ առաջադիմել համակողմանիորեն և իր ծանրակշիռ ներդրումը բերել մարդկային քաղաքակրթության առաջընթացի շնորհակալ գործին: Եվ այո´, պատմությունը կրկնվում է հաճախ, և ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ մեր սերունդները երախտագիտությամբ են արձանագրելու, որ իրենց նախորդները՝ մեր ու ձեր սերունդը, չի ընկրկել։ Պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է նրանցից յուրաքանչյուրն իր բաժին խրամատում կատարել իր աշխատանքը:

2021թվականը Արցախի Հանրապետության համար հոբելյանական էր։ Խորհրդարանը հատուկ նիստով նշանավորել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը։ Դեկտեմբերի 10-ին Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առիթով հրապարակվել են Ազգային ժողովի նախագահի ուղերձը և խմբակցությունների հայտարարությունը։ Այդ ամենի եզրահանգումը մեկն էր՝ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է։ Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։

2022թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի միասնական ջանքերով իրականացնենք այն ծրագրերը, որոնք կնպաստեն մեր Հայրենիքին վիճակված խնդիրների լուծմանը։

Շնորհավորելով ամանորյա և սուրբծննդյան տոների առիթով՝ բոլորիս բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում», - ասված է շնորհավորոկան ուղերձում։

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19