Արցախում իրար միս չպիտի ուտեն, այլապես մեր պետականությունը կապամոնտաժվի. Դավիթ Բաբայան

22.08.2023 20:43
964

Իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իհարկե, տեսնում ենք, որ հատկապես տեղեկատվական դաշտում կան փորձեր, որպեսզի ինչ-որ կերպ շահարկեն՝ այնպես ցույց տան, որ Արցախում սկսվել է քաղաքացիական պատերազմ, բայց էդպիսի բաներ չկան դեռ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին։

«Եվ ընդհանրապես շատ կարևոր է, որ անենք հնարավորը, որ հանկարծ իրավիճակը չապակայունանա, որովհետև դրանից առաջին հերթին և գլխավորապես օգտվելու է թշնամին»,- ընդգծեց Բաբայանը։

Բաբայանի խոսքով, պետք է ամեն ինչ անել՝ պահպանել պետական կառույցները, որովհետև, եթե չլինի պետություն ու այն կազմաքանդվի, սա լինելու է վերջը․ «Պրոցեսները ստանալու են գերարագ ընթացք և այն Արցախի պետականության ապամոնտաժման կհանգեցնի, դրա համար անհրաժեշտ է պահպանել պետականությունը, որևէ մեկն իրավունք չունի խարխլել այն։ Այստեղ անհատների խնդիրը չէ, մեկը ասում է՝ մի բան պետք է անենք, մյուսը ասում է՝ պետք է ցրենք Ազգային ժողովը։ Այո՛, մենք շատ ծանր վիճակում ենք, բոլորս էլ հասկանում ենք ողջ ծանրությունը, պետական այս կամ այն գործչի ուժեղ կամ թույլ կողմերը, բացասական և դրական հատկությունները, բայց հիմա դրա ժամանակը չէ՝ մենք սկսենք իրար միս ուտել, սաղ վերջացրել ենք, մնացել է դա»,- ասաց նախագահի խորհրդականը ։

Դիտարկմանը, թե ասում են, որ տեղի ունեցող պրոցեսները Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար են, Բաբայանը նշեց․ «Իսկ ո՞վ է Արայիկ Հարությունյանի իշխանությանը վտանգ ներկայացնում, խնդիրն այն է, որ պետք է անենք այնպես, որ կայունություն պահպանվի, այլապես պրոցեսները ստանալու են շատ արագ, անկանխատեսելի հետևանք»։

Բաբայանն անդրադարձավ նաև տարածվող այն խոսակցություններին, որ առաջիկայում Արցախի իշխանությունները պատրաստվում են հայտարարություն տարածել, որ Ակնայի ճանապարհով սննդամթերք ներմուծելուն իբրև այդքան էլ դեմ չեն․ «Տեսեք, խնդիրը ինչի մեջ է՝ մենք երբևիցե չպետք է Ակնայի ճանպարհը նույնացնենք, ավելին՝ փոխարինենք Բերձորի միջանցքի հետ, որովհետև դա լինելու է կատաստրոֆա։ Կգործարկվի այդ ճանապարհը, չի գործարկվի, սա լրիվ այլ հարց է, բայց փոխարինելը կլինի Արցախի վերջը»,- մատնանշեց Բաբայանը։

Հարցին, իսկ ընդունելի՞ տարբերակ է լինելու հայկական կողմից ուղարկված բեռների մուտքը, թե՞ նաև ադրբեջանական, Բաբայանը նշեց․ «Եթե Բերձորի միջանցքը չի գործարկվում և ամեն ինչ պետք է Աղդամով տարվի, առանց այն էլ Բերձորի միջանցքը գրեթե օկուպացված է Ադրբեջանի կողմից, հենց որ սկսվեց Բերձորի միջանցքը փոխարինվել Ակնայի ճանապարհով, վե՛րջ, միջանցք չի լինելու, սա մենք պետք է լավ հասկանանք։ Հիմա, եթե Ադրբեջանը ուզում է բարի կամքի դրսևորում ցուցաբերի և Ակնայի ճանապարհը գործարկի, խնդրեմ, բայց խնդիրն ինչի՞ մեջ է, որ դա չի կարող լինել Բերձորի միջանցքի հաշվին։ Բերձորի միջանցքը հատուկ կարգավիճակ ունի։ Ինչ վեչաբերում հարցին՝ արդյոք կընդունե՞ն ադրբեջական կողմից ուղարկվող բեռները, ես տեղյակ չեմ նման բաներից, դրանք տեխնիկական խնդիրներ են»,- եզրափակեց Արցախի նախագահի խորհրդականը։

24news.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08