Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է. Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Ասկերանում

19.12.2022 22:50
3713

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարունակել է  հանդիպումների շարքը շրջաններում:

NEWS.am-ը պետնախարարի գրասենյակից տեղեկանում է, որ այսօր նրանք հանդիպում են ունեցել Ասկերան քաղաքում:

Պտանախարարն ու խմբակցությունների ղեկավարները լսել են ասկերանցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են  Արցախի անվտանգությանը, ադրբեջանական շրջափակման պայմաններում իրենց կենսակերպը կազմակերպելուն,  միասնականության ու համախմբման, ինչպես նաեւ ստեղծված  իրավիճակում արդարության ու թափանցիկության  սկզբունքների կարեւորությանը:

Պետնախարարը նշել է, որ արդարությունն ու թափանցիկությունը հենց այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է կառավարությունը:  «Մենք խաղի կանոններ ենք սահմանել, որոնք նույնն  են բոլորի համար՝ անկախ նրանից պաշտոնյա՞ են, ունեւո՞ր են,  կռվե՞լ են հայրենիքի համար, թե՞ սովորական քաղաքացիներ են: Նրանք, ովքեր հայրենիքին  ծառայություններ են մատուցել, իհարկե, պետք է  հարգանքի արժանանան: Բայց  օրենքը գործում է բոլորի համար: Դա շատ կարեւոր է, որպեսզի  մարդիկ իսկապես զգան, որ բոլորս միասին ենք եւ բոլորս պետք է հավասար պայմաններում լինենք»,-ընդգծել է պետնախարարը:

Հարց է հնչել նաեւ մայր Հայաստանի կողմից Արցախի  ճակատագրի նկատմամբ ոչ բավարար ուշադրության ու անտարբերության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաեւ իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

Ռուբեն Վարդանյանը անտարբերությունը համարել է ամենավտանգավոր երեւույթը, իսկ Արցախը հայկական պահելը՝ ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը լինի անկախ, հայկական, եւ մենք ունենանք անվտանգ ապագա։ Այն, ինչ  հնարավոր է անել այդ նպատակին հասնելու համար՝ անելու ենք։  Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը։ Դրա համար մենք աշխատում ենք եւ՛ ՄԱԿ-ի, եւ՛ Ֆրանսիայի, եւ՛ Միացյալ Նահանգների, եւ՛ Ռուսաստանի հետ։ Մեր ամենակարեւոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք  բոլոր միջոցներն ու գործիքները»:

Հանդիպման մասնակից ասկերանցիները նույնպես վստահեցրել են, որ իրենք միասնական են եւ պատրաստ են առանց խուճապի, առանց դժվարությունների առջեւ  ընկրկելու պայքարել հանուն Արցախում ապրելու իրենց կենսական իրավունքի: Նրանք նաեւ իրենց աջակցությունն են հայտնել համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին:

 

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08