Այսօր ուխտի էինք գնացել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար. վիրավորված էր, բայց հպարտ՝ վերածաղկումի պատրաստ

10.10.2020 21:46
5764

Հոկտեմբերի 10-ին «Սյունյաց երկիրն» այցելեց Արցախ. ուխտի էինք գնացել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար, ինչպես եւ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու  մայր տաճար:

Մեր ուխտագնացությունը համընկավ Սուրբ Թարգմանչաց տոնին եւ այդ առիթով կազմակերպված մեկ այլ նախաձեռնության:

Գրիգոր Տաթեւացու «Գիրք հարցմանց»-ի թարգմանության հեղինակ Սուսաննա Գրիգորյանը դեռեւս սեպտեմբերի 25-ին էր  պայմանավորվել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ՝ Թարգմանչաց տոնի օրը նրան ընծա բերելու Հարցմանց գրքի թարգմանված օրինակը: Սակայն  երկու օր անց սկսվել էր պատերազմը: Սուսաննա Գրիգորյանը հաշվի չառնելով ստեղծված ոչ անվտանգ վիճակը, փորձել էր կատարել իր խոստումը, եւ գրքի մի խմբաքանակով  հասել  Գորիս:

Գորիս քաղաքում մեկտեղեցինք մեր ցանկությունները եւ բռնեցինք Արցախի ճանապարհը:

Մեր խմբի մեջ էին նաեւ լրագրող Սուսաննա Բաբաջանյանը եւ  Խաչատուր Հայրապետյանը:

Նախ այցելեցինք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, որտեղ մոմավառություն կատարեցինք ու աղոթեցինք մեր մարտիրոսացած  հերոս զավակների սրբացած հոգիների  եւ մարտնչող զինվորների կյանքի ու առողջության համար:

Լեռնային Ղարաբաղում մեզ ընդունեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ,  գերաշնորհ տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Սուսաննա Գրիգորյանը «Գիրք հարցմանց»-ի խմբաքանակն ընծայեց Սրբազան հորը, ով բարձր գնահատեց կատարված աշխատանքը՝ արժեւորելով տաթեւացիագիտության մեջ նրա ծանրակշիռ ներդրումը՝ թարգմանության հեղինակին մաղթելով ստեղծագործական նոր  հաջողություններ:

Սամվել Ալեքսանյանն էլ երախտագիտության խոսք ուղղեց Պարգեւ արքեպիսկոպոսին՝ մեր ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում միասնության, համախմբան յուրօրինակ խորհրդանիշ դառնալու եւ մարտադաշտ ելած զինվորին պարբերաբար ոգեշնչելու համար:

Պարգեւ արքեպիսկոպոսը պատասխանեց նաեւ «Սյունյաց երկրի» հարցերին ( հարցազրույցի տեքստը՝ առաջիկա ժամերին):

Հանդիպման ավարտին մենք էլ մեր հերթին  արժանացանք Սրբազան հոր օրհնությանը:

Այնուհետեւ ուխտի գնացինք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար:

Տխուր էր մայր տաճարը… Վիրավորված էր, բայց հպարտ՝ վերածաղկումի պատրաստ…

Կիսաքանդ տաճարում կրկին մոմավառություն կատարեցինք եւ աղոթեցինք մեր նահատակված հերոս տղաների հոգիների համար:

Սամվել Ալեքսանյան

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08