Դադիվանքը պահողները՝ մեկ վանահայր, երկու սարկավագ, երեք աբեղա․ ուխտավորների ճանապարհը փակ է

06.07.2021 18:53
10247

Գետն է վարարել, սողանքներն են ակտիվացել կամ համավարակ է․ այս ու նման այլ  շինծու պատճառաբանություններով ադրբեջանական կողմը ուխտավորներին մայիսից թույլ չի տալիս գնալ Դադիվանք։ Վանքը, սակայն, դատարկ չէ, այնտեղ հոգևորականներ կան։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Ռադիոլուր»-ի խնդրանքով մանրամասնում է․

«Մեկ վանահայր, երեք աբեղա  և երկու սարկավագ մշտապես այնտեղ են և իրենց հոգևոր ծառայությունն են մատուցում»,-ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Դադիվանքի վանահայրն այսօր տեր Մխիթար աբեղա Գրիգորյանն է, մարտ ամսից վանքում ծառայություն են մատուցում նաև Մանվել սարկավագ Սարգսյանը, տեր Ներսես աբեղա Հարությունյանը։ Իսկ Աթանաս աբեղա Սարգսյանը հունիսի սկզբին Դադիվանքում մատուցել է իր անդրանիկ պատարագը՝ առանց ուխտավորների, միայն հգևորականներով։

Դադիվանքը Քարվաճառում է, Քարվաճառը՝ ադրբեջանական վերահսկողության տակ։ Քարվաճառով անցնող ու վանք տանող 8 կմ ճանապարհը ադրբեջանցիները մայիսից փակել են։ Սրբազան հայրն ասում է՝ ադրբեջանական հրամանատարության հետ վերջերս է հանդիպել, խոստացել են թույլ տալ ուխտագնացներին հասնել Դադիվանք, բայց դեռ անորոշ է, ժամկետեր չեն նախանշվում․

«Սկզբնական շրջանում քիչ մարդ էին թույլ տալիս, որ գնան Դադիվանք։ Հետո բանակցությունների արդյունքում 35-60 հոգի, շուրջ երկու ավտոբուս տանում էինք, հետո արգելեցին ու թույլ էին տալիս ընդամենը տասը հոգու։ Մայիսից առհասարակ արգելեցին մինչ օրս։ Հիմա եթե էլի տասը հոգու գոնե թողնեն, սկիզբը դնենք, էլի կշարունակենք բանակցել և թիվը կշատացնենք»,-ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ։

Տեր Հովհաննեսը, որ պատերազմից առաջ հովվություն էր անում Դադիվանքում, այժմ Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվն է։ Դադիվանքում վերջին անգամ եղել է նոյեմբերի 24-ին․

«Նոյեմբերի 24-ին վեհափառ հայրապետը ինձ հանեց Դադիվանքից, ասաց, որ իմ կյանքը վտանգված է։ Ես ուզում եմ գնալ ու մնալ այնտեղ, բայց չեմ կարողանում»,-ասում է տեր Հովհաննեսը։

Առաջ, մինչև Դադիվանք մտնելը, ռուս խաղաղապահները ստուգում էին ուխտավորների անձնագրերը։ Տեր Հովհաննեսը նկատում է՝ խաղաղապահներն ասում են՝ պայմանավորվեք, որոշեք, միայն թե բախումներ չլինեն։

 Պատերազմից հետո, սկզբի մի քանի ամիսը ադրբեջանցիները ուխտավորներին թույլ էին տալիս գնալ Դադիվանք շաբաթը մեկ, վերջին շրջանում՝ ամիսը մեկ․

«Ես հույսս չեմ կտրում, Դադիվանքը պիտի շենանա, պիտի գործի հայ այցելուների համար, հայ հոգևորականները պիտի սպասարկեն, լինեն վանքում»,-ասում է Մարտակերտի հոգևոր հովիվը։

Տեր Հովհաննեսը հույս ունի, որ բանակցությունների արդյունքում ուխտագնացությունները կթույլատրվեն։ Չի բացառում, որ ադրբեջանական և հայկական կողմերի միջև կնքվի փաստաթուղթ, որը կհստակեցնի այցերի օրերը, պարբերականությունն ու այցելուների թիվը։ 

hy.armradio.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08