«Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

02.10.2020 08:45
5261

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին:

«Այսօր մենք ականատես ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին,  որոնց արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ մարտավարական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ:Եվ այդ առումով այս պահին, տեսնելով րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Աղասի Ջալավյանին պարգևատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Հարությունյանը:

«Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,- նշել է Հարությունյանը:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08