Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ

31.10.2020 21:48
4860

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով փոքր հասակում կորցրել է տեսողությունն ադրբեջանական ռումբի պայթյունի հետևանքով, միջազգային հանրությանը կոչ է անում գործել` տեսնելով այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Արցախի քաղաքացիական բնակչության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանը ասել է Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 31-ին թիրախավորված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից արված իր տեսաուղերձով:

«Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ադրբեջանը չտարբերակված թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, որպեսզի խորացնի Արցախում հումանիտար աղետը: Ես տեսնում եմ, որ կան շատ ավերածություններ, ես կույր եմ, բայց ես «տեսնում եմ» շոշափելով, ես կույր եմ, բայց ես գործում եմ: Միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Միջազգային հանրությունը տեսնում է ամեն ինչ, առանց շոշափելու` աչքերով: Բայց նա պատշաճ չի գործում: Այդ պատճառով շարունակվում են ռազմական հանցագործությունները Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից: Միջազգային հանրությանն իմ կոչն է, որպես կույր և, որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան` սկսե’ք գործել, դադարե’ք խոսել, մի’ եղեք կույր»,- նշել է Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Ստեփանակերտի շուկայի թիրախավորումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, ըստ որի կողմերը չպետք է թիրախավորեն քաղաքացիական օբյեկտները:

«Բայց դուք տեսնում եք, որ նրանք թիրախավորել են քաղաքացիական օբյեկտը, որը շատ հեռու է ռազմական օբյեկտներից և գտնվում է Ստեփանակերտի թաղամասերից մեկում: Այս թիրախավորման հետևանքով բազմաթիվ խանութներ են ավերվել և լրջորեն վնասվել, կան նյութական մեծ վնասներ: Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և մի շարք այլ քաղաքների ու գյուղերի բնակելի հատվածները: Ադրբեջանի հարվածների հետևանքով 59 տարեկան տղամարդ է զոհվել Մարտունու Հերհեր գյուղում»,- հայտնել է Արտակ Բեգլարյանը:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08