Եվրոպայի խորհուրդը պետք է գործնականում ցույց տա, որ իր կողմից հռչակված արժեքները քաղաքական և տնտեսական շահերից վեր են. Արթուր Թովմասյան

20.04.2023 23:24
5671

Արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը միջազգային դերակատարների կողմից փաստացի շարունակում է անարձագանք մնալ:

Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների: 

Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի՞ ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, որը լիազորված է պաշտպանելու մարդու իրավունքներն իր ողջ աշխարհագրական տարածքում՝  ներառյալ նաև Արցախը։

Ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահը  նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման շրջանակներում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը և բոլոր անդամ-պետություններին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետագա խախտումները։  

- Արձագանքելով իրավիճակին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով բացել միջանցքը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել։ Ընթացիկ հարցերի շուրջ հունվարին կայացած քննարկումներից հետո՝ Խորհրդարանական վեհաժողովում պատրաստվում է «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների վերացումը» խորագրով զեկույց։  Միևնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հասցեական կոչի բացակայությամբ, ով 2022 թ․ դեկտեմբերի 15-ին արված շատ թույլ հայտարարությունից հետո որոշեց լռություն պահպանել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման և Արցախի էթնիկ զտման հրապարակայնորեն հայտարարված նպատակի պայմաններում»,- նշել է ԱԺ նախագահը։ 

Ա. Թովմասյանի խոսքով՝ մինչ բոլոր առաջատար միջազգային իրավապաշտպանները շարունակում են ահազանգել և կոչ անել շտապ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն հեռու է մնացել մարդու իրավունքների այս ճգնաժամից՝ դրսևորելով երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում իր պաշտոնեական պարտականությունների կատարման և ընդհանրապես կազմակերպության մանդատի իրականացման նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին։  

«Նման բարձրաստիճան պաշտոնյաների լռությունն ու անգործությունը հավասարազոր է համաձայնության, եթե ոչ հանցակցության, այն դեպքում, երբ Ադրբեջանի  ավտոկրատ ռեժիմի և նրա պետական ապարատի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների, արմատավորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման պայմաններում ավելի քան հարյուր հազար մարդ Եվրոպայի խորհրդի տարածքում մնում է լքված։  Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը ի վերջո պետք է հավատարիմ լինի կազմակերպության իդեալներին և արժեքներին և գործի ի շահ առավել անբարենպաստ և խոցելի վիճակում գտնվող մարդկանց խմբերի, այլ ոչ թե առաջնորդվի քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։ 

Մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը չպետք է զոհաբերվեն տնտեսական և քաղաքական ամոթալի հաշվարկներին։  Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման յուրաքանչյուր նոր օր ամոթի և այդ հանցագործության թողտվության ևս մեկ օր է նրանց կողմից, ովքեր ունեն պաշտպանության միջազգային մանդատ և դրա համար անհրաժեշտ գործիքակազմ, բայց գերադասում են չգործել։ Կրկնում ենք Եվրոպայի խորհրդին և նրա ղեկավարությանն ուղղված մեր կոչը գործել վճռականորեն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նախարարների կոմիտեից ակնկալում ենք միանշանակ քաղաքական գնահատական Ադրբեջանի բարբարոսական գործողություններին, ինչպես նաև նրա ողջ գործիքակազմի օգտագործումը, ներառյալ փաստահավաք առաքելության իրականացումը՝ վերջ դնելու էթնիկ զտման քաղաքականությանը և պատասխանատվության ենթարկելու Բաքվին իր կանոնադրական, անդամակցային և կոնվենցիոն պարտավորությունները չկատարելու համար»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ  մինչ Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է իր 4-րդ գագաթնաժողովին, նա պետք է գործնականում ցույց տա, որ մարդու իրավունքները համընդհանուր են և, որ կազմակերպության կողմից հռչակված արժեքները  քաղաքական և տնտեսական շահերից  վեր են դասվում։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08