«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հայոց դանթեականը»

14.05.2020 10:26
1411

«Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը տպագրում է բանաստեղծի «Հայոց դանթեականը» պոեմը: Այն ամբողջական է լույս տեսնելու առաջին անգամ...

Խորհրդային գրաքննությունը թույլ չի տվել Շիրազի ոչ մի ստեղծագործություն հանել երկրից։ Այդ ճակատագրին է արժանացել նաեւ Մեծ եղեռնի թեմայով գրված «Հայոց դանթեականը» պոեմը։ Մինչեւ 1965 թ. մեքենագիր օրինակով է տարածված եղել։ Թանգարանում ցուցադրված տեսնում ենք ձեռագիր տարբերակը։ Սփյուռքահայ մի խումբ ուսանողներ Հայաստան գալով անգիր են արել, վերադարձել Լիբանան ու 1965 թ. Բեյրութում տպագրության հանձնել։ Պոեմը Հայաստանում տպագրվեց բանաստեղծի մահից միայն 5 տարի անց 1 մլն օրինակով։ Ականատեսները նշում են, որ արգելքի տակ հայտնված ստեղծագործությունը մարդիկ թաքուն են կարդացել։ Ում մոտ անգամ մեկ էջ գտել են, աքսորի են ենթարկել։ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը պոեմը կարդալուց հետո մի օր դրսում հանդիպում է Շիրազին։ Մոտենում է, իմիջայլոց հարցնում. «Շիրազ, կըսեն պոեմը դու ես գրե, հա՞»։ Վրդովված Շիրազը պատասխանում է՝ «Ինչխ թե կըսեն, այ տղա, ես եմ գրե»։ Այսպես մի քանի րոպե Ֆրունզը Շիրազի հոգու հետ է խաղում։ Վերջինս խիստ բարկացած բռնում է դերասանի օձիքից, ուր որ է պիտի հարվածի, Ֆրունզիկը, թե. «Շիրազ ջան, հլը կեցի։ Դու օր գրած էղնեիր, հմի խելռած կեղնեիր»։ «Հա,- շեշտակի պատասխանել է բանաստեղծը։- Խելռե, նոր եմ գրե»»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22