Հին եկեղեցիներում վերականգնման աշխատանքներ են նախատեսվում

28.04.2022 15:26
4306

Արցախում առաջիկայում նոր եկեղեցի կառուցել չի նախատեսվում, բայց հին եկեղեցիներում վերականգնման աշխատանքներ են նախատեսվում :

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` ապրիլի 28-ին հրավիրած թեմատիկ ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` անդրադառնալով Արցախում եկեղեցաշինության գործընթացին:

«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարությունն արդեն երրորդ փուլում է, այսինքն՝ 2023 թվականին եկեղեցու ողջ շինարարական աշխատանքը կավարտվի»,-ասել է տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Նրա տեղեկացմամբ` ըստ ծրագրվածի, մոտ ժամանակներս կայցելեն ԱՀ Մարտունու շրջանի Հացի համայնքում գտնվող Բռի Եղցի վանք` կազմակերպելու սրբավայրի և հարակից տարածքի մաքրություն:

«Մաքրման աշխատանքներ կիրականացնենք նաեւ Մսմնա գյուղում գտնվող Շոշկավանք, Մարտակերտի շրջանում գտնվող Երիցմանկանց վանքում։ Դրա հետ մեկտեղ էլ կկազմակերպենք ուխտագնացություն: Այդ տեսակ աշխատանքներ արդեն իսկ կատարել ենք Հակոբավանքի տարածքում, Ճարտարի Եղիշե վանքում»,-նշել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչի հիմքում պետք է լինի հոգևորը: Եթե շինության հիմքում հոգևորը չկա, ապա շենքը ճիշտ չի կառուցվի։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08