Ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում ենք քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ճանապարհով. պետնախարար

03.08.2023 20:42
891

Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները:

Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավականին գերլարված ու նյարդային վիճակում են լինում, այդ ամենին գումարվում են նաև սոցիալական ցանցերի ամենատարբեր հարթակներում պետության հասցեին հնչող քննադատությունները, բոլոր խնդիրների լուծման «գիտակների» մեկնաբանություններն ու առաջարկությունները, միասնականության կոչերին զուգահեռ արվող պառակտման փորձերը, համաժողովրդական համառ ու դժվարին այս պաշտպանություն-դիմադրությունը նսեմացնող հայտարարությունները:

Բարեբախտաբար ժողովուրդը հասկանում է, որ հայրենիքի պահպանությունը և պաշտպանությունը թեև դժվար, բայց պատվաբեր գործ է, որի համար անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են համբերատարությունը, տոկունությունը, համառությունը, պատվախնդրությունը: Թեև զգացմունքայնությունը և ընկճվածությունը տարբեր իրավիճակներում ուղեկցում են մեզ, բայց դրանք երբեք չպետք է դառնան մեր քայլերի որոշիչը:

Կան բազմաթիվ հարցեր, որոնց մասին ծանրաբեռնվածության պատճառով հիմա չեմ կարող խոսել, բայց դրանց անդրադառնալու հնարավորություն ու ժամանակ դեռ կունենամ, իսկ առայժմ ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում ենք քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով:

Ի դեպ Արցախում ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել էին ՄԱԿ գլխավոր քարտուղարն /https://armenia.un.org/hy/240737-գլխավոր-քարտուղարի-մամուլի-խոսնակի-հայտարարությունը-լաչինի-միջանցքի-վերաբերյալ-հայաստան/ ու Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը /https://www.globalr2p.org/publica.../atrocity-alert-no-358//:

Համոզված ենք, որ բոլոր միջազգային դերակատարները ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին:

Գուրգեն Ներսիսյան / Gurgen Nersisyan

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18